Ինդոնեզիայում միկրոավտոբուսի եւ գնացքի բախումից զոհերի թիվը հասել է 18-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով DPA-ն։

Գործակալության տեղեկություններով՝ միկրոավտոբուսի 13 ուղեւոր տեղում մահացել են։ Եվս 5-ը մահացել են հիվանդանոցում։ Զոհերի թվում են վարորդն ու նրա օգնականը։

Վթարը տեղի է ունեցել Ջակարտայի երկաթուղային անցումում։