Թուրքական զորքերի մուտքը Իրաքի հյուսիս «բացահայտ ինտերվենցիա է»: Այս մասին հայտարարել է ԱՐաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:
«Մենք դատապարտում ենք թուրքական զորքերի փոխադրումն Իրաք, ինչը բացահայտ ինտերվենցիա է»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՊԼ-ն ի վիճակի չէ որեւէ բան ձեռնարկել ի հակակշիռ Անկարայի գործողությունների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական զինվորական վաշտը տեղակայվել է Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող Բաշիքի շրջանում: 130 թուրք զինվորականներ տեղափոխվել են այնտեղ:
Իրաքի ԱԳՆ-ն դեկտեմբերի 5-ին Բաղդադում Թուրքիայի դեսպանին կանչել է եւ պահանջել Թուրքիայից անհապաղ դուրս բերել իր զորքերը Իրաքի տարածքից:




























