«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել իրենց դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումների դեպքերը:
Մասնավորապես, գրանցվել են հետեւյալ խախտումները:
12/27 Դիտորդ Արփա Վարդանյանը նկատել է, որ մատյանում առկա է քվեարկողի թերի լրացում: Երբ դիտորդը խնդրել է բացել այդ էջը որպեսզի ուսումնասիրի և կարիքի դեպքում առաջարկի արձանագրություն կազմել նրան մերժել են: Քիչ անց հանձնաժողովի նախագահը սպառնացել է արձանագրություն կազմել, որ Արփան կատարում է ապօրինի տեսանկարահանում: Իրավիճակին լուծում տալու համար Արփան փորձում է վկա գտնել, որը կհաստատի, որ իրականում նա մատյանը նկարահանելու փորձ չի կատարել:
09/14, հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դնում, դիտորդը հրավիրում է նախագահի ուշադրությունը, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց արձանագրություն չեն կազմել:
08/25, հրել են դիտորդին, թույլ չեն տալիս տեսագրել, հհկական վստահված անձը ասում է, որ իրավունք չունի տեսագրել, այդ շենքում երեք ընտրատեղամաս կա ու սենյակներից մեկում անհայտ անձինք են կուտակվում, դիտորդի այն պնդմանը, թե պիտի հեռացվեն օրենքով այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձնաց, նախագահը չի արձագանքել, ասել է, որ ինքը իր հատվածը վերահսկում է, նույնը մյուսներն են պնդում և հիմա կուտակումները շարունակվում են, հնարավոր են այլ զարգացումներ:
10/20, երեք հոգու փոխարեն արդեն քվեարկել էին, մեկը եկավ, պարզեց Հարությունյան Անահիտ Սերոժի քվեարկողն էր, Դեմիրճյան Մարիամի փոխարեն քվեարկել են, Ասլանյան Լուսինե Վաչագանի քվեարկել են, այս անձինք երկրում չեն, մեկն էլ նույն տնից ցուցակում չկար, չնայած երկրում է: Խախտումն արձանագրվել է:
04/02, ՀՀԿ-ի միաժամանակ երկու վստահված անձ կա տեղամասում, նախագահը հրաժարվում է արձանագրել այդ փաստը:
09/14, հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դնում, դիտորդը ուշադրությանն է ներկայացրել նախագահի, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց արձանագրություն չեն կազմել:
33/77, Գյումրի, թիվ 19 դպրոց, տեղամսի լույսերը հագնել է, հենց նոր:
09/27, լցոնումն է ունեցել, դիտորդներին մի խումբ ընտրատեղամաս մտած անձինք ահաբեկել են և փորձել են հեռու պահել, նախագահը բղավում է, թե ոչինչ չի ուզում անի, ոչ մի բան չի եղել:
18:14
31/47, Դիտորդը հայտնել է, որ իր ներկայացրած խախտման վերաբերյալ հանձնաժողովի անդամների միջեւ վիճաբանություն է սկսվել, նրանք քվեարկողների ներկայությամբ բարձր վիճաբանել են: Դիտորդը մի քանի անգամ դիմել է նրանց՝ վիճաբանությունը դադարեցնելու պահանջով, սակայն հանձնաժողովի անդամները շարունակել են վիճաբանել:
09/17, քաղաքացին եկել է և պարզվել է որ իր փոխարեն քվեարկել են, պահանջում է արձանագրել խախտումը:
06/05, ՀՀԿ 2 վստահված անձ միաժամանակ տեղամասում են եւ գրանցամատյանում գրանցված` արձանագրել է դիտորդների շրջիկ խումբը, դիտորդին հանձնաժողովի նախագահն ու ՀՀԿ-ական ոգելից խմիչք օգտագործած անդամը սպառնում էին հեռացնել տեղամասից:



























