Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ գործարարներ Ռինաթ Ահմեդովն ու Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի ամենախոշոր կաշառակերներն են, հայտնում է «Լիգա.Նովոստի»-ն։
Սահակաշվիլին, ի թիվս այլոց, նշել է նաեւ ազգային պատգամավոր Նիկոլայ Մարտինենկոյի եւ Անդրեյ Իվանչուկի եւ օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշի անունները։
Սահակաշվիլիի խոսքով՝ նրանց աջակցում է վարչապետ Արսենի Յացենյուկը։



























