Ազատության հրապարակից մեկնարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեծ թվով ոստիկանների հսկողությամբ ցուցարարներն այս պահին քայլում են Թումանյան փողոցով դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:

Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մինչեւ երթը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այս գիշեր երկար է լինելու, բոլորին կոչ արեց դիմացկուն լինել ցուրտ եղանակի պայմաններում` նշելով, որ շարժվում են ԿԸՀ «որտեղ տեղի է ունենում գլխավոր կեղծիքը, նկարչությունը»։