Ընտրողները քվեարկության ժամանակ պասիվ չեն եղել, եւ նրանց ներկայությունը՝ 50.51 տոկոսը, նորմալ ցուցանիշ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը գերազանցել է ակնկալիքները: «Քվեարկությունն ակտիվ է անցել»,- նշել է նա: Ինչ վերաբերում է Գյումրիում եւ Վանաձորում ցածր մասնակցության ցուցանիշին, Բաղդասարյանը նշել է. «Եթե մասնակցության ցուցանիշը բարձր լիներ, դա այլ կերպ կմեկնաբանեին: Կասեին, թե լցոնում է եղել: Ինձ թվում է, որ ցածր մասնակցությունը լրիվ նորմալ է, դա յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է»:
Հիշեցնենք, որ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 296 հազար 368 ընտրող, ինչը ընտրացուցկաներում ընգրկված մարդկանց 50.51 տոկոսն է:




























