Դեկտեմբերի 7–ին, ժամը 3–ի մոտ, «Նոր Հայաստանը» ավարտեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը անվավեր ճանաչելու պահանջով իր երթը։ (ֆոտոռեպորտաժ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին մոտենալու եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին անձամբ հանդիպելու մի քանի անհաջող փորձերից հետո երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ։ Այստեղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այսօրվա ակցիան ավարտված է, սակայն դեկտեմբերի 1–ին մեկնարկած անժամկետ նստացույցը հրապարակում շարունակվում է, եւ այս գիշեր նույնպես շարժման որոշ անդամներ կմնան հրապարակում։

Դեկտեմբերի 7–ին, ժամը 16։00–ին «Նոր Հայաստանը» կրկին հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում։

Նշենք, որ երթի 9 մասնակիցները, որոնք բերման էին ենթարկվել Հանրապետության հրապարակից, ազատ են արձակվել։