Բաքվում «Ազերինշաաթ»-ի աշխատակիցներն ընկերության գրասենյակի առջեւ բողոքի հերթական ակցիան են անցկացրել՝ պահանջելով մայիսից ի վեր չստացած աշխատավարձերը:
Ըստ haqqin.az-ի, ընկերության ղեկավարությունը հավաքվածներին հայտարարել է, որ չի վճարելու պարտքերը:
«Ասում են, որ մենք օրինական հիմունքներով չենք աշխատել, որ մենք գրանցված չենք եղել, այդ պատճառով մեզ աշխատավարձ չի հասնում»,- ասել է Խ.Մարդանովը:
Ընկերության աշխատակիցները մտադիր են բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, մինչեւ վճարեն իրենց բոլոր պարտքերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաքերները բիթքոինների օգտատերերի շրջանում «Իսլամական պետության» զինյալների են հայտնաբերել:


























