Թուրքիան պատրաստ է աջակցել Հունաստանին՝ բռնկված աննախադեպ հրդեհը մարելու հարցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «СNN turk» լրատվական կայքէջը։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ հետ եւ օգնության առաջարկ է արել։ Հեռախոսազրույցից անմիջապես հետո Անթալիայից մի ինքնաթիռ է մեկնել Աթենք։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը եւ կառավարությունը հետեւում են հրդեհի հետ կապված իրավիճակին եւ պատրաստ են ամեն տեսակ աջակցություն ցույց տալ Հունաստանին։