Երեւանի Ազատության հրապարակում կարճ հանրահավաքից հետո մենարկեց «Նոր Հայաստանի» երթը դեպի ԿԸՀ։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ երթն ընթանալու է Թումանյան, Մաշտոց- Բաղրամյան - Մոսվկովյան-Մաշտոց-Կորյուն փողոցներով դեպի ԿԸՀ շենք, այնուհետեւ` Աբովյան, Սայաթ Նովա եւ կրկին Ազատության հրապարակ:
Մինչեւ երթի մեկնարկը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ երթից հետո իրենք կվերադառնան ու կմասնացեն ժամը 18։00–ին Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքին: Միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Նոր Հայաստան»-ը շարունակում է դեկտեմեբրի 1–ին սկսված անժամկետ նստացույցը Ազատության հրապարակում` սահմանադրական հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով։
Երթի մասնակիցներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Երթին բացի «Ժառանգության» առաջնորդից մասնակցում է նաեւ կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր եոլույթում ասաց, որ բացի Սերժ Սարգսյանից եւ Հովիկ Աբրահամյանից, ինքն այսուհետեւ պահանջում է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը։
«Ամենակարգին մարդը կառավարությունում, միակ լույսը ամբողջ խավարի մեջ Սեյրան Օհանյանն է` հերոս մարդ, նվիրյալ, պարկեշտ նվիրյալ ընտանիքի հայր: Կարող է դառնալ հրաշալի նախագահ Հայաստանի համար: Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահը, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված քվեարկության: Եվ ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»,– ասաց նա։
Դեկտեմբեր 11-ին, ժամը 15:00-ին, «Նոր Հայաստան»-ը համազգային հանրահավաք է հրավիրում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:





























