Կամբոջայի արեւելքում գտնվող Կրատեխ նահանգում շան մսից թունավորման հետեւանքով երեք մարդ է մահացել, տեղեկացրել է շրջանի ղեկավար Սնուոլ Կոնգ Կիմնին:

Երկուշաբթի մահացածների թաղմանը եկել էին համագյուղացիները, որոնք եւս թունավորվել են մնացած մսից: Կիմնին տեղեկացրել է եւս 31 մարդու հիվանդանոց տեղափոխելու մասին:

«Նրանք չգիտեին, որ այդ երեքը շան թունավոր մսից են մահացել, դրա համար էլ մինչեւ վերջ կերել էին դա եւ մի քանի ժամ անց իրենց վատ էին զգացել»,- Կիմնիի խոսքերն է մեջբերում Սինհուա գործակալությունը:

Մսի նմուշներն ուղարկվել են նահանգի մթերային անվտանգության բյուրո` ստուգման:

Սա Կամբոջայում զանգվածային թունավորման արդեն առաջին դեպքն է: Նոյեմբերի կեսին այդ նույն նահանգում երկու մարդ մահացել եւ, իսկ 44-ը հիվանդանոց էր տեղափոխվել բրնձի գինու օգտագործման հետեւանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: