Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շահումյան փողոցում՝ բանկի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «ГАЗ-2410» մակնիշի 34 VR 469 (վարորդ՝ Ղ. Դ.) եւ «Opel Astra» մակնիշի 34 CP 046 պետհամարանիշներով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով այրվել է «Opel Astra»-ի շարժիչի հատվածը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1991 թ. ծնված Վ. Ա.-ը եւ 1992 թ. ծնված Հ. Խ.-ը տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ:
«ГАЗ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր` 1985 թ. ծնված Մ. Դ.-ը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:



























