Եվրահանձնաժողովն (ԵՀ) ավիափոխադրումների ոլորտում անբարեխիղճ մրցակության ոլորտում պայքարի շրջանակում դեկտեմբերի 7-ին հայտարարել է, որ մտադիր է ԵՄ անդամ պետությունների կառավարություններից մանդատ ստանալ՝ Պարսից ծոցի երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի, Չինաստաի, Մեքսիկայի, Հայաստանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հետ, այսպես կոչված, «Ավիացիոն փաթեթի» շուրջ բանակցությունների համար: Այն ուղղված է ԵՄ-ի ներսում տնտեսական աճի ապահովմանը եւ մրցակցության բարելացմանը:

ԵՀ-ն ցանկություն է հայտնել Պարսից ծովի երկրների ավիաընկերություններին համոզել՝ հրաժարվել պետությունների առաջարկած սուբսիդիաներից, քանի որ ԵՄ-ն մտադիր է պայքարել անբարեխիղճ մրցակցության դեմ:

Եվրոպական ավիաընկերությունները Պարսից ծոցի երկրների ավիափոխադրողներին մեղադրում են այն բանում, որ վերջինները շուկայական համամասնությանն անհամապատասխան պետական սուբսիդիա են ստանում: Ըստ Euronews-ի, խոսքը Qatar Airways, Emirates եւ Ethiad Airways ավիաընկերությունների մասին է: