ՆԱՏՕ-ն պետք է համագործակցի Ռուսաստանի հետ՝ Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքով, չնայած Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում Մոսկվայի հետ փոխգործակցելու՝ ՆԱՏՕ-ի շահագրգռվածությանը, Դաշինքը չի փոխի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում:

«Մենք Սիրիան չենք փոխի Ուկրաինայի հետ կամ հակառակը: Ռուսաստանը երկիր է, որի հետ մենք պետք է համագործակցենք, հատկապես՝ այդ հակամարտությունների քաղաքական լուծումը գտնելու հարցում»,- ասել է Ստոլտենբերգը:

Մեկնանանելով թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման փաստը՝ ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ Մոսկվան հստակ հասկացրեց, որ Թուրքիայի հետ զինված համակարտություն չի փնտրում: