Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին դեկտեմբերի 7-ին պահանջել է դադարեցնել Թուրքիայի սահմանով իրաքյան նավթի ապօրինի արտահանումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքն ընկած իրաքյան նավթի մեծ մասն արտահանվում է Թուրքիայի միջով:




























