Բասկետբոլի տղամարդկանց Նոր Զելանդիայի հավաքականը Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնության իր յուրաքանչյուր խաղից առաջ կատարում էր մաորիների «հակա» պարը, որն աշխարհին հայտնի է ռեգբիի Նոր Զելանդիայի հավաքականի կատարմամբ: Ռեգբիում այդ պարն օգնում է նորզելանդացիներին: Նրանք առաջատար դիրքեր են զբաղեցնում այդ մարզաձեւում: Սակայն բասկետբոլի աշխարհի առաջնությունում Նոր Զելանդիան 1/8-րդ եզրափակիչը չկարողացավ հաղթահարել` պարտվելով ռուսներին: