Վրաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ ցանկացած պահի, ցանկացած հարցի շուրջ, առանց որեւէ նախապայմանի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն իր էստոնացի գործընկերոջ՝ Ուրմաս Պաետի հետ համատեղ ասուլիսում:

«Դա էլ ժողովրդավարական եւ ոչ ժողովրդավարական երկրների միջեւ առկա տարբերությունն է: Ռուսաստանը մեզ ասում է, թե երկխոսություն չի վարելու Վրաստանի ժողովրդավարական ընտրված ղեկավարության հետ»,- ասել է նախարարը:

Էստոնիայի արտգործնախարարը Վրաստանում է  գտնվում երկօրյա այցով: