Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային Դենիս Ֆորովը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում պարտվեց վրացի Վլադիմեր Գեգեշիձեին:
Ֆորովը 3:0 հաշվով հաղթեց առաջին մրցափուլում, սակայն երկրորդ փուլում վերջինը հնարքը տանուլ տվեց եւ պարտվեց 1:4 հաշվով: Չնայած հավասար հաշվին, վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ պայքարը շարունակում է Գեգեշիձեն:





























