Ադրբեջանում մտադիր են առավել «պինդ ձգել»  լրագրողների սանձերը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրում առաջարկել են փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ, որոնք նախատեսում են խստացնել լրագրողի մասնագիտությունը չարաշահելու սահմանվող տուգանքները։։ Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ լրագրողի կարգավիճակը չարաշահելու համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 200-300 մանաթով (մեկ մանաթը մոտավորապես հավասար է մեկ դոլարի), պաշտոնատար անձինք՝ 500-700 մանաթով, իրավաբանական անձինք՝ 2-3 հազար մանաթով։

Գործող օրենսդրությամբ ֆիզիկական անձանց համար տուգանքի չափը 15-25 մանաթ է, պաշտոնատար անձանց համար՝ 35-50 մանաթ։ Օրինագիծը կքննարկվի Միլի մեջլիսի լիագումար նիստում։