Հայաստանի  պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը լրագրողներին որեւէ մանրամասն չի հաղորդել բանակում վեց զինծառայողների սպանության քրեական գործի վերաբերյալ:

«Հարցը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո, իրավական գնահատական կտրվի ցանկացած հանցագործության յուրաքանչյուր հեղինակի»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ամռան ընթացքում Հայաստանի Զինված ուժերում մի քանի դեպքեր են արձանագրվել: Այսպես, հուլիսի վերջին զորամասերից մեկում զինծառայող Կարո Այվազյանը գնդակահարել է իր ծառայակիցներին՝ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանին, զինվորներ Գարեգին Հովսեփյանին, Անդրանիկ Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանին: Օգոստոսի 7-ին մեկ այլ զորամասում կրտսեր սերժանտ Հարություն Վարդանյանը գնդակահարել էր սերժանտ Արսեն Չոբանյանին, ով տեղում մահացել էր: Մեկ այլ զորամասում անհայտ հանգամանքներում սպանվել էր սպա Արտակ Նազարյանը: Պաշտոնական վարկածով նա ինքնասպանություն է գործել, բայց Արտակի ծնողները պնդում են, որ նրան սպանել են: