Իտալիան արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների մեխանիկորեն երկարաձգումը: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրներին: Հռոմը «հարցի քաղաքական քննարկում է» պահանջել:

Պատժամիջոցային ռեժիմի մեխանիկական երկարաձգման մասին որոշումը պետք է ընդունվեր Եվրամիության անդամ երկրների լիազոր ներկայացուցիչների դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ, սակայն Իտալիան չի համաձայնել այդ որոշմանը:

Ըստ Lenta.ru-ի, հիմա հարցը պետք է դիտարկվի դեկտեմբերի 14-ին նախանշված ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցության կամ ԵՄ գագաթաժողովի ընթացքում, որը կայանալու է դեկտեմբերի 17-18-ին: