Անջելինա Ջոլին սետեմբերի 7-ին ժամանել է Պակիստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի բարի կամքի դեսպան, հաղորդում է The Sun-ը:
Նա գումարներ է հավաքելու մարդկանց համար, ովքեր անտուն են մնացել երկրում ջրհեղեղներից հետո:
Ջոլին արդեն 100 հազար է փոխանցել Պակիստանի կարիքավորների համար: Ի դեպ, դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ջոլին շոկի մեջ է եղել Պակիստանում տեսածից, հաղորդում է bagnet.org-ը: Ուստի նա անելու է ամեն ինչ, որ օգնի մարդկանց: Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ դերասանուհին լաց է եղել Պակիստանում:
«Արդեն երեք տասնամյակ աֆղան փախստականները պակիստանցիների հյուրերն են, նրանց կարիքները եւս պետք է հոգալ: Նրանց տները ոչնչացվել են տարերքից, շատերը կորցրել են իրենց երեխաներին»,- ասել է դերասանուհին:




























