«Հրապարակը»  տեղեկացնում է, որ հայոց բանակում վերջին ամիսներին սահմանափակվել են զիվորներին հատկացվող որոշ սննդատեսակներ: Բացի այն, որ ժամկետանց կամ պիտանելիության ժամկետին մի քանի օր մնացած «Արտֆուդի» թթուներն ու պահածոներն են «նաղդում» զինվորական ստորաբաժանումների ճաշարաններում եւ արդեն մի քանի ամիս է՝ զինվորներին սպիտակեղեն ու անկողնային պարագաներ չեն հատկացնում, հիմա էլ զրկել են շաքարից: Թերթի տեղեկություններով՝ զինվորներին առավոտյան թեյը տալիս են առանց շաքարավազի, պահանջելով յոլա գնալ կասկածելի որակի թխվածքաբլիթներով: «Տեղեկացնենք, որ բանակին շաքարավազ է մատակարարում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, բայց դա դեռ չի նշանակում, որ նա ժլատ է գտնվել տարածաշրջանի մարտունակ բանակը գլյուկոզայով մատակարարելու գործում: Մեր աղբյուրները նշում են, որ բանակի տարբեր զորամասերի պահեստապետերն ու հրամանատարներն ուղղակի դուրս են գրում շաքարավազի համար հատկացվող գումարն ու յուրացնում, զինվորներին հրամցնելով ավելի էժան գներով ձեռք բերված թխվածքաբլիթներ»,-գրում է «Հրապարակը»: