Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է լրագրող Ռաուֆ Միրքադիրովի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացը։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ալիսուլթան Օսմանովի նախագահությամբ կայացած դատական նիստը կայացել է դռնփակ։ Գործընթացի ժամանակ որոշում է կայացվել ավարտել դատական քննությունը։ Քանի որ դատախազը պատրաստ չէր ելույթ ունենալ, գործընթացը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 16-ը։
Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել էր Թուրքիայում անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին եւ վտարվել էր Ադրբեջան։ Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի օրենսգրքի ՔՕ 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընդունվել կալանքը, որը մի քանի անգամ երկարաձգվել էր։ Նրան մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։




























