Ադրբեջանում կազմալուծված Ազգային անվտանգության նախարարությանը փոխարինելու է եկել Պետական անվտանգության ծառայությունը։ Թե դրանից որքանով կփոխվեն աշխատանքի սկզբունքները, ցույց կտա ժամանակը։
Այս պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միայն կարգադրություն է ստորագրել Մադաթ Գուլիեւին այդ ծառայության պետ նշանակելու մասին։ Պետական անվտանգության նոր ծառայությունը հակահետախուզական կազմակերպություն է։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, համակարգի փոփոխության ժամանակ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը կիրառել է ամերիկյան եւ ռուսական փորձը։ Պետական անվտանգության նոր ծառայությունը ամերիկյան ՀԴԲ-ի եւ ռուսական ԱԴԾ-ի համանմանությամբ է ստեղծվել։
Հիշեցնենք, որ ԱԱՆ-ն՝ նախարար Էլդար Մահմուդովի ղեկավարությամբ զբաղվում էր դրամաշորթությամբ, ռեկետով, մարդկանց առեւանգումով։




























