Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանում լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դատավարության ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես է եկել պետական մեղադրողը: 

Ինչպես տեղեկացնում է Turan-ը, փակ դատական նիստի ընթացքում դատախազն առաջարկել է Միրկադիրովին  7 տարվա ազատազրկման դատապարտել: Փաստաբան Ֆուադ Աղաեւի խոսքով, դատախազն իր ելույթում դատարանին խնդրել է կիրառել   62-րդ հոդվածը, որը ավելի մեղմ պատիժ է ենթադրում, քան 274 (պետական դավաճանություն) հոդվածը, որով  մեղադրվում է Միրկադիրովը: Տվյալ հոդվածը ենթադրում է   10-ից 15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Փաստաբանը զերծ է մնացել մեկնաբանություններից` նշելով, որ պաշտպանական կողմը իր դիրքորոշումը կարտահայտի եզրափակիչ խոսքում:

Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի  23-ին: Լրագրողը հերքում է մեղադրանքը: Իրավապաշտպանները Միրկադիրովին քաղբանտարյալ են ճանաչել: