Շոտլանդիայի Գլազգո քաղաքի տարեց բնակչուհին իր երկարակեցության գաղտնիքը համարել է պարբերաբար ալկոհոլային խմիչքի օգտագործումը: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Ինա Քարաֆերսը, որը նոյեմբերի 30-ին նշել է իր 105-ամյակը, պատմել է որ ամեն շաբաթ նարնջի հյութով ջին է խմել:
Այժմ նա գտնվում է հատուկ պահանջմունքներ ունեցող տարեցների համար նախատեսված կենտրոնում, որտեղ եւս նրան կարելի է հանդիպել ալկոհոլային խմիչքով բաժակը ձեռքին:
Կինը դիետա է պահում, որը կազմված է ալկոհոլային կոկտեյլներից, քաղցրաբլիթից եւ թոստերից: Նրա խոսքով, հենց այդ մթերքներին է նապարտական իր երկարակեցության համար, հաղորդում է Lenta-ն:
Քարաֆերսը ծնվել է 1910 թվականին, ունի 3 զավակ: Ավագը՝ Յանը, 70 տարեկան, է Մորինը՝ 65 տարեկան, եւ Սարան, որը մահացել է 8 տարեկանում:



























