Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Թուրքիայի եւ Սերբիայի հավաքականները:
Քառորդ եզրափակիչում առաջնության կազմակերպիչները հանդիպել են սլովենացիների հետ եւ ունեցել մեծ առավելություն: Թուրքիա – Սլովենա – 95:68 (27:14, 23:17, 21:12, 24:25): Հանդիպման ընթացքին հետեւել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ Սլովենիայի նախագահ Դանիլո Տուրկը: Ի տարբերություն Էրդողանի, Գյուլը ուկրաինացի պարուհիների պարը չի արգելել եւ «Կարմիր աղվեսներ» պարախումբը հանդես է եկել նաեւ թուրքական մոտիվներով:
Կիսաեզրափակիչում թուրքերի մրցակիցը կլինի Սերբիայի հավաքականը, որը իսպանացիներին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից: Ավելի ստույգ Միլոշ Տեոդոսովիչը հանդիպման ավարտից երեք վայրկյան առաջ կատարած երեք միավորանոց նետումը թույլ չտվեց աշխարհի արդեն նախկին չեմպիոն Իսպանիային շարունակել տիտղոսի պաշտպանության համար պայքարը: Սերբիա - Իսպանիա - 92:89 (27:23, 22:18, 18:23, 25:25):





























