Եվրոպայում ամենից շատ խնայում են գերմանացիները: Այս մասին են վկայում PriceWaterhouseCoopers վերլուծական ընկերության տվյալները:
3 տարվա ընթացքում Գերմանիայի բնակիչների եկամուտները աճել են 4 տոկոսով, իսկ տնտեսել նրանք սկսել են 1 տոկոսով ավելի պակաս: Ամերիկացիների եկամուտը նույնպես մոտ 4 տոկոսով աճել է, սակայն նրանք 3 տոկոսով քիչ են սկսել տնտեսել: Ավելի շատ վաստակում են ծախսում են անգլիացիները ու ֆրանսիացիները:
Իսկ ամենից շատ ծախսում են իսպանացիները, պորտուգալացիները եւ հույները (8 – 10%).
Այդուհանդերձ կարելի է սպասել, որ եվրոգոտւ սպառողներն ընդհանուր առմամբ ավելի շատ են սկսելու ծախսել այդ թվում հաշվի առնելով Եվրոպական ԿԲ գործողություները, որը շարունակում է դրամային մեղմացման ծրագրերը՝ գնի եւ տնտեսական ակտիվությունը բարձրացնելու համար:
Տարվա սկզբից եվրոգոտում տնային տնտեսությունների եւ ոչ ֆինանսական ընկերությունների վարկավորման աճը 1.2 տոկոսով մեծացել է: Դա այնքան էլ շատ չէ, որքան ԱՄՆ-ում (7,9%), սակայն այնտեղ մեղմացման ծրագիրը արդեն երկար ժամանակ շարունակվում է, նշված է վերլուծության մեջ:



























