Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Մոսկվայում սպանված 17-ամյա Էդուարդ Մարկարյանի հարազատներին եւ իրենց ցավակցությունները հայտնել: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել է Հայաստանի արտգործնախարար մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Մոսկվայի 501 դպրոցում ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը: Ըստ իրավապահների՝ ձեռնամարտը տեղի է ունեցել դպորցից ոչ հեռու: 11-րդ դասարանցու հետ կռվել է 9-րդ դասարանի մի աշակերտ:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, եւ ավելի երիտասարդը հրել է հակառակորդին: Մարկարյանը գլխով հարվածել էր ծառին եւ տեղում մահացել: Էդուարդ Մարկարյանը Ռուսաստանի քաղաքացի էր: Ծեծկռտուքի կազմակերպիչը 9-րդ դասարանցի մի ադրբեջանցին էր, ով նույնպես Ռուսաստանի քաղաքացի է:




























