2015թ. առաջին ինը ամիսներին 251 օտարերկրացի է դիմել Հայաստանի Հանրապետությանը՝ ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության կայքից:
Այս ամիսների ընթացքում ապաստան ստանալու խնդրանքով ՀՀ-ին է դիմել Ադրբեջանի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության, Նիգերիայի, Չեխիայի, Վրաստանի 1-ական, Գվինեայի 3, Իրանի 18, Իրաքի 62, Լիբանանի 5, Եմենի 3, Սիրիայի 73, Ուկրաինայի 82 քաղաքացի:
Դիմած քաղաքացիներից 81-ն անչափահասներ են, 81-ը՝ 18-34 տարեկան, 76-ը՝ 35-64 տարեկան, իսկ 6-ն էլ՝ 65-ից բարձր տարիքի:
55 քաղաքացու դիմումները կասեցվել կամ կարճվել են, 27-ը՝ մերժվել են, 148-ը ստացել են փախստականի կարգավիճակ:
Նշենք, որ 2014թ.-ին ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանի Հանրապետությանն էին դիմել 226 օտարերկրացի, նրանցից 136-ը ստացել էր փախստականի կարգավիճակ:




























