Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 9-ին որոշում է կայացրել ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր պետական գրանցման վերաբերյալ:
Ըստ այդ որոշման, որը վարչապետ Տիգրան Սարգսյանն անվանեց «լուրջ ռեֆորմ», նախատեսվում է, որ պետական գրանցման ենթակա են 50 uմ3 եւ ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող եւ 50 կմ/ժ եւ ավելի առավելագույն արագություն զարգացնող մոտոցիկլները, թեթեւ մարդատար ավտոմոբիլները, բեռնատար ավտոմոբիլները, ավտոբուսները եւ դրանց կցորդները։
Գրանցման ենթակա չեն մրցարշավային տրանսպորտային միջոցները, ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրu` փակ տարածքներում շահագործվող տրանսպորտային միջոցները, առանձին մաuերից եւ պահեuտամաuերից հավաքված (բացառությամբ` ինքնաշեն) տրանսպորտային միջոցները, Ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված եւ գրանցումից, հաշվառումից չհանված տրանuպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):




























