Նյու Յորքի Լոնգ Այլենդ շրջանի առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով ծանր վիրավորվել է մեկ մարդ: Կրակ արձակած հանցագործը ձերբակալվել է, հայտնել են ոստիկանությունից:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ոստիկանությանը, խոսքը զինված կողոպուտի փորձի մասին է:
Կրակոցը հնչել էր Rolex շվեյցարական ժամացույցների խանութում:
Վիրավորը հոսպիտալացվել է:



























