Էգեյան ծովում փախստականների տեղափոխող նավ է շրջվել, որի հետեւանքով 10 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նրանցից 5-ը երեխաներ են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հունաստանի Ֆարմակոնիսի կղզու մոտ: Փրկարարներին հաջողվել է փրկել 13 մարդու, եւս երկուսի որոնումները շարունակվում են:




























