Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 06.00-ին արձանագրվել է ջերմաստիճանի 4-րդ ռեկորդը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օդի ջերմաստիճանը այդ պահյին եղել է +4,7 աստիճան, ինչը 0,2 աստիճանով բարձր է 1982 թվականի նույն օրը գրանցված ջերմաստիճանից:

«Այս նոր ջերմաստիճանային մաքսիմումը 4-րդն է դեկտեմբերի ընթացքում: Դեկտեմբերի 20-ին, 21-ին եւ 22-ին Մոսկվայում ջերմաստիճանը գերազանցել էր նախորդ ռեկորդները, որոնք գրանցվել էին 2014, 1982 եւ 1936 թվականներին»,-հայտնել են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի «Հիդրոմետեոբյուրո»-ից:

Այս շաբաթվա սկզբին Մոսկվայում ջերմաստիճանը 12-14 աստիճանով բարձր է միջին ամսական ջերմաստիճանից: