Մեքսիկայում Pemex  պետական նավթագազային ընկերության խողովակաշարի պայթյունից առնվազն 30 մարդ է վիրավորվել: Տաբասկո նահանգի առողջապահության քարտուղարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Կարդենասի շրջանի տարածքում:

Դեպքի վայրում ախատում են փրկարարները, շտապօգնության մեքենաները տուժածներին հասցնում են հիվանդանոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել խողովակաշարի անօրինական կտրվածքի վայրում: ԱՅն իրականացրել են հանցագործները, որպեսզի վառելիք գողանան:

Մեքսիկայի իշխանությունները դեռեւս պայթյունի պատճառների մասով պաշտոնական վարկած չեն ներկայացրել: