Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու մոտ նավի խորտակումից հետո ավելի քան 70 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է Reuters-ը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, հաստատվել է 7 մարդու մահը:
Միջադեպից երեք օր անց նավապետին ողջ են գտել: Նա շատ թույլ է, ուստի ավելի ուշ կհարցաքննվի, հաղորդում է Gazeta-ն:
Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ անհետ կորածներին ողջ գտնելու հույսները գնալով նվազում են, բայց որոնումները կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռներ, ձկնորսական նավեր եւ նավակներ:
Ականատեսների խոսքով, նավի խորտակման պատժառն ուժեղ ալիքն է եղել:




























