Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի անգարում դեկտեմբերի 23-ին դեռեւս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել են օդանավակայանի երկու աշխատակից։

Օդանավակայանի անվտանգության ուժերը ուժեղացրել են հսկողությունը, միեւնույն ժամանակ ուսումնասիրվում է պայթյունի պատճառները։