Այսօրվա դրությամբ Սեւանա լճում ջրի մակարդակը կազմում է 1900 մ 20 սմ. Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ (1900 մ 13 սմ) 7 սմ-ի բարձրացում է արձանագրվել: Այդ մասին դեկտեմբերի 23-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նախարարը հիշեցրել է, որ 2001-ին պլանավորվել էր նշված ժամանակահատվածում ջրի մակարդակը բարձրացնել 3 մ 2 սմ-ով: «Սակայն այսօր մեզ մոտ բարձրացումը կազմում է 3 մ 89 սմ, այսինքն մենք արդեն գերազանցել ենք պլանավորված մակարդակը: Արփա-Սեւան թունելի շինարարությունը որոշ չափով բարդացնում է ջրի ավելի մեծ քանակության հոսքը լիճ: Սակայն կարծում եմ, որ երբ թունելի կառուցումը ամբողջությամբ ավարտվի, մենք շատ արագ կհասնենք 3,5 սմ նիշին», - նշել է Գրիգորյանը: Նախարարը նաեւ հավելել է, որ մեծացել է Սեւանա լճի թափանցիկությունը` 8 մ-ից մինչեւ 16 մ:




























