Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունը առգրավել է 5, կգ օփիում, 1 կգ հերոին, 200 գրամ կապույտ եւ մանուշակագույն մետամֆետամին Գլենդելի 55-ամյա բնակչի տանից։
LA Times-ի փոխանցմամբ, Գլենդելի ոստիկանության դետեկտիվ Ջոն Բալյանը հայտնել է, թե քննիչները՝ վարժեցրած շան օգնությամբ, խուզարկություն են իրականացրել Մարտիկ Բաղոմյանի տանը, որտեղ նա ապրում էր կնոջ եւ երկու դեռահաս որդիների հետ։ Առգրավվել են նաեւ կշեռք, փաթեթավորման նյութեր եւ այլ ապացույցներ, որոնք վկայում են Բաղոմյանի՝ թմրանյութերի դիլեր լինելու փաստը։
Բալյանի գնահատմամբ, սա Գլենդելում այս տարի առգրավված ամենամեծ քանակի թմրանյութն է։ Ոստիկանությունը Բաղոմյանի դեմ հետաքննությունը սկսել էր անցած տարի, երբ պարեկային ոստիկանը նրան ձերբակալել էր օփիումի համար։ Բաղոմյանը գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։ Իսկ դրանից երկու ամիս անց նա դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել։ Ըստ իրավապահների, նա թմրանյութերի վաճառքով սկսել է զբաղվել դեռ 2001 թվականից։ Բաղոմյանին կալանավորել են եւ նրա համար այս անգամ գրավ չի կիրառվի։
.jpg)




























