Սաուդյան Արաբիայում Ջիզան քաղաքի հիվանդանոցում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետեւանքով, վերջին տվյալներով, առնվազն 25 մարդ է մահացել, եւս 107-ը տուժել են: Այս մասին հաղորդում է թագավորության քաղաքացիական պաշտպանության ծառայության ֆեյսբուքյան էջը:

Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 02.10-ին, շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում է ծննդատունը եւ ինտենսիվ բուժման բաժանմունքը, հաղորդում է Lenta-ն:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 20 հրշեջ բրիգադ: Տարհանված հիվանդներին տեղափոխել են հարակից պետական ու մասնավոր հիվանդանոցներում:

Հրդեհի պատճառն անհայտ է, իշխանությունները հետաքննություն են սկսել: