ԱՄՆ-ում փոթորիկներն արդեն 6 մարդու կյանք են խլել: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին երկու զոհի մասին: CNN-ի փոխանցմամբ, երեք մարդ մահացել է Միսիսիպի նահանգում, այդ թվում 7-ամյա տղա:
Արքանզասում ծառը քամուց տապալվել ու ընկել է 18-ամյա աղջկա վրա, որը տեղում մահացել է: Երկու մարդ մահացել է Թենեսի նահանգում, նույն նահանգում եւս երկու մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է Lifenews-ը:
Տեղի իշխանությունները հայտնում են, որ վիրավորների թիվը տասնյակների է հասնում, իսկ աղետի հասցրած վնասը միլիոնավոր դոլարների:
ԱՄՆ-ի փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնը նախազգուշացնում է, որ ծայրահեղ վտանգավոր իրավիճակը պահպանվում է Միսիսիպի, Թենեսի, Արքանզաս, Միսուրի, Ալաբամա եւ մասնակիորեն Քենթուքի նահանգներում:




























