Հաքերներին հաջողվել է գողանալ ամերիկյան բժշկական ընկերությունների ձեռքի տակ եղած ավելի քան 100 մլն ամերիկացիների մասին տեղեկատվությունը: Ամենամեծ ծավալի տեղեկատվությունը գողացել են Anthemամերիկյան առողջապահական ապահովագրական ընկերությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաքերներին հաջողվել է գողանալ այդ ընկերության ավելի քան 80 մլն հաճախորդների տվյալները:
Մարտին հաքերները գողացել էին այդ ոլորտում աշխատող եւս մեկ ընկերության՝ Premera-ի 11 մլն հաճախորդների տվյալները:
Մասնավորապես, նրանց հաջողվել է տեղեկատվություն գողանալ մարդկանց անունների, ծննդյան թվերի, էլեկտրոնային հասցեների, ընկերության ներկա ու նախկին այցելուների վերաբերյալ: Այս տվյալների օգնությամբ հետագայում հաքերները կարող են հասանելի դարձնել այդ անձանց բանկային հաշիվները:




























