Մոնղոլիայում ուսումնական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել «Մի-8» ուղղաթիռը, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը:

Հաղորդվում է, որ վթարի ժամանակ օդաչուն մահացել է, եւս 10 մարդ վիրավորվել է:

Աղբյուրի փոխանցմամբ, ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ուղղաթիռը, հնարավոր է, փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն դա նրան չի հաջողվել: Այդուհանդերձ, աղետի կոնկրետ պատճառները դեռ հայտնի չեն:

Նշվում է, որ Մոնղոլիայի զինվորականները հետաքննություն են սկսել: