Enterprise Products Partners LP թեքսասյան էներգետիկ ընկերությունը ստորագրել է վերջին 40 տարում առաջին պայմանագիրը՝ ԱՄՆ-ից 600 հազար բարել թեթեւ նավթի արտահանման վերաբերյալ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Այդ մատակարարումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքը հանելու շնորհիվ, որը գործում էր ավելի քան 40 տարի:

Գնորդը Vitol Group-ն է, որը գնված նավթը կհասցնի Շվեյցարիայի Կրեսյե քաղաքի նավթավերամշակման գործարան: Այդ գործարանը Հյուսիսային Եվրոպայի երկրներին ապահովում է դիզելային եւ այլ տեսակի վառելիքով:

Enterprise-ի գլխավոր կառավարիչ-տնօրեն Ջիմ Թիգայի խոսքով, ընկերությունում «հուզված են» նման պայմանագրի կնքման առթիվ: