Բաշկիրիայի Պետական ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ օրինագիծ են ընդունել, որը թույլ է տալիս ամուսնանալ 14 տարեկանից: Այդ նախաձեռնության օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ` 6, ձեռնպահ` 8, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Բաշկորտոստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի» ներկայիս տարբերակը նախատեսում է մինչեւ 16 տարին լրանալը ամուսնանալու հնարավորություն, այսինքն մեր օրինագիծը չի իջեցնում ամուսնական տարիքը, այլ սահմանում է դրա ստորին սահմանը` 14 տարի», - նիստին ասել է շրջանի դատախազության ներկայացուցիչ Ռուսլան Իսմագիլովը:
«Նման դեպքերը շատ քիչ են, մենք պիտի աջակցենք օրենսդրական նախաձեռնությանը, դա երեխայի ծննդի հետ է կապված», - իր հերթին ասել է Նիկոլայ Նիկիտինը ՌԴԿԿ-ից:
Բաշկիրիայում ամեն տարի ամուսնություններ են կնքվում, որտեղ նորապսակներից մեկը 14 –ից 16 տարեկան անչափահաս է: 2012-ին 11 նման ամուսնություն է կնքվել, 2013-ին` 14, 2014-ին` 21: Մինչեւ 14 տարեկանի ամուսնություն հանրապետությունում չի արձանագրվել:



























