Թուրքիայի ափերի մոտ, Էգեյան ծովում փախստականների տեղափոխող փայտե նավակ է խորտակվել, որի հետեւանքով մահացել է 8 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France Presse-ը:
Ըստ առկա տվյալների, մահացածներից 6-ը երեխաներ են: Եվս 14 մարդ համարվում է անհետ կորած:
Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում:




























