ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանին 749 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար: Ամերիկյան կողմի հետ համաձայնագիրը հաստատվել է Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի ժամանակ:
Կառավարությունը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարի վրա կենտրոնանալ 4 ոլորտներում՝ կրթություն, հարկեր ու մաքսատուն, առողջապահություն ու քաղաքացիների հետ ոստիկանության աշխատանք:
Միջոցները հատկացվելու է տրանշներով, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ տրանշից առաջ Հակակոռուպցիոն խորհուրդը (որը գործում է 2015 թ. փետրվարից՝ վարչապետի ղեկավարությամբ) պետք է աշխատանքային ծրագիր առաջադրի նախագծի փորձագետների համար:




























