Երեւանի Խորենացի 26ա հասցեում տեղի ունեցավ Արդշինբանկի վերանորոգված «Ուրարտու» մասնաճյուղի բացման արարողությունը:
Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին՝ մասնաճյուղի բացման կապակցությամբ:
Բանկի ֆիրմային ոճին համապատասխանեցված արդիականացված մասնաճյուղն այսուհետ կտրամադրի սպասարկման ավելի հարմարավետ պայմաններ թե՛հաճախորդներին եւ թե՛ Բանկի աշխատակիցներին:
Նշենք, որ Արդշինբանկն ունի հանրապետությունում խոշորագույն մասնաճյուղային ցանցերից՝ ներառելով 55 մասնաճյուղ, եւ իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար զբաղեցնում է առաջատար դիրք ՀՀ բանկային համակարգում:































