Չինաստանի Շանդուն նահանգում գիպսե հանքի փլուզման հետեւանքով 20 հանքափոր արգելափակվել է գետնի տակ: Այս մասին հաղորդում է Կենտրոնական չինական հեռուստատեսությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Պինի բնակավայրի մոտ: Հանքի փլուզման պատճառը եղել է երկրի տատանումը, որը գրանցել է է Չինական սեյսմոլոգիական կենտրոնը, որպես 4 մագնիտուդով երկրաշարժ: Դեպքի վայրում փրկարարական որոնողական աշխատանքներ են ընթանում, որին մասնակցում է 90 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: